ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի  կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը:

Էրիկաս Պետրիկասը իր հերթին նշել է, որ միշտ մնալու է հայ ժողովրդի լավ բարեկամը: