Թունիսում, որտեղ պահպանվում է անկայուն իրավիճակը, վարչապետ Մուհամմեդ Գաննուշին հայտարարելու է ազգային միասնության կոալիցիոն կառավարության կազմը: Ինչպես նշում են տեղացի վերլուծաբանները, dրա կազմում ընդգրկվելու են հիմնական կուսակցությունների, հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Չի բացառվում, որ ՆԳ եւ ԱԳ նախարարները պահպանեն իրենց պարտֆելները:
Նախօրեին վարչապետը խոստացել է կարճ ժամկետում «լրացնել իշխանության վակուումը»: Գաննուշիի խոսքով, նախագահական ընտրությունները պետք է կայանան երկու ամսվա ընթացքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 14-ի վաղ առավոտյան Թունիսի կառավարությունը ցրվել է: Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախել էր երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն իր ձեռքն է վերցրել: Թունիսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տեղեկություններ են ստացվում, որ պարետային ժամ է հայտարարվել:
Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին.
Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով կան մեկ տասնյակից ավելի մարդկային զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորներ։




























