Շվեյցարիայի առաջատար բանկերից UBS–ը պաշտոնապես ծանուցել է Շախմատի միջազգային ֆեդերացիային հարաբերությունների խզման եւ ֆեդերացիայի բոլոր հաշիվները փակելու մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Պատճառը դարձել է FIDE նախագահ Կիրսան Իլյումժինովի գտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցանկում։ 

Տեղեկատվական գործակալության տվյալներով՝ FIDE ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Ադրիան Սիգելը խնդրել է ֆեդերացիայի 189 անդամներին ժամանակավոր դադարեցնել վճարումները, քանի դեռ ֆեդերացիան նոր պայմանագիր կկնքի։ Վերջին ամիսներին բանակցություններ են իրականացվել Շվեյցարիայի 4 բանկերի հետ, բայց դրանք եւս մերժել են։

Ապրիլին Կիրսան Իլյումժինովը իր թեկնածությունը առաջադրել է FIDE ղեկավարի պաշտոնում։ Ֆեդերացիայի ղեկավարի ընտրությունները կիրականացվեն 2018 թ. սեպտեմբերին Բաթումիում։