Գերմանական Volkswagen-ը հետ է կանչում Polo-ի ավելի քան 219 հազար մոդել, ինչպես նաեւ 191 հազար Seat ավտոմեքենաները (SEAT) անվտանգության գոտիների կողպեքների թերության պատճառով: Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում կատարելով Volkswagen-ի ներկայացուցչին:

Հետ են կանչվելու այս տարվա Polo եւ Seat մոդելները՝ Ibiza-ն եւ Arona-ն, որոնց անվտանգության գոտու կողպեքը նույն կառուցվածքն ունի: Թերության պատճառով ընթացքի ժամանակ հետեւի ձախ նստատեղի կողպեքը կարող է բացվել: Նշվում է, որ Volkswagen-ը արդեն գտել է այս խնդրի տեխնիկական լուծումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: