Թերթի տեղեկություններով՝ Ամանորից առաջ «ռազբորկա» է տեղի ւունեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի միջեւ։ Թե ինչ չեն կիսել միմյանց հետ այս ՀՀԿ-ականները, եւ ինչն է եղել վեճի պատճառը, թերթը խոստանում է պարզել առաջիկայում։

«Ավելացնենք, սակայն, որ այս երկուսի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում։ 2010 թվականի վերջում «Արգիշտի» ռեստորանում Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ջանքերով կայացած թաղային հեղինակությունների եւ խոշոր օլիգարխների հավաքին Ալրաղացի Լյովիկը չէր մասնակցել։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ վերջինս տեղյակ էր եղել, որ հավաքին ներկա է լինելու նաեւ Նեմեց Ռուբոն. «Դրանից ալերգիա ունեմ» հավաքին չմասնակցելու մասով պատճառաբանել էր Ալրաղացի Լյովիկը իր մերձավոր շրջապատում։

Որպեսզի մնացած հրավիրյալներն ու հավաքի նախաձեռնողը «չնեղանան», նա սկզբում ասել էր, թե մի 10-15 րոպեով կմտնի։ Սակայն հետո Նեմեցի գործոնը մտափոխել էր Լեւոն Սարգսյանին»,-գրում  է թերթը։