Թերթի տեղեկություններով՝ Մաարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում։ Ըստ «168 ժամ»-ի՝ Օմբուդսմեն դառնալու առաջարկ է արվել արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, սակայն նա հրաժարվել է։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս քննարկվում է նաեւ Գրիգոր Բադիրյանի թեկնածությունը, ով ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ է, Հանրային խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Նա Երեւան քաղաքի նախկին դատախազ Միքայել Բադիրյանի որդին է։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա բավական մտերիմ հարաբերություններ ունի նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, սերտ կապեր ունի նախագահական նստավայրում եւ ընդհանրապես այն երիտասարդներից է, որը կարիերան սկսել է ՕԵԿ-ից։ Նա նաեւ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանն է»։





























