Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի մակարդակն ինջնում է, որի հետեւանքով տեղի են ունենում անապատացման եւ աղակալման երեւույթներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով, դրա հետեւանքով շատ հողեր այլեւսն պիտանի չեն գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: «Այս օրենքի ընդունումը կարո՞ղ է որեւէ կերպ կանգնեցնել անապատացման գործընթացը»,-Բագրատյանը հարց ուղղեց օրենքի նախագի հարակից զեկուցող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին:
Վերջինս ի պատասխան նշեց. «Արարատյան դաշտում երկու գործառույթ ունենք. ոչ թե ջրերի մակարդակն իջնելու, այլ աղակալած եւ գրունտային ջրերի բարձրացման արդյունքում ունեցել ենք արդեն իսկ խնդիր: Ընթացակարգ կա, հողերի լվացում, որպեսզի այսպիսի հողերը դառնան պիտանի: Լավ է այն դեպքերը, երբ այդ ջրերը, որ բարձրանում են, աղակալված չլինեն»:
Նրա խոսքով, հիդրոերկրաբանական ուսումնասիրություն պետք է իրականացնել՝ հասկանալու, թե ընդերքում ինչ է կատարվում, ինքնավերականգնման պրոցեսը որքանով է կատարվում, նաեւ հասկանալու համար, թե ինչքան ջուր կարելի է վերցնել, որ բացը կարողանա լրացվի:




























