Եթե Ղրղզստանը միանա ԵՏՄ-ին, երրորդ երկրներից ԵՏՄ տարածք ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանի մասնաբաժինը կավելանա՝ 1,11 տոկոսից դառնալով 1,22 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, «Ղրղստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծի քնանրկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ծառուկյան» խմբակցության Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ Հայաստանի ԵՏՄ-ում փոխհաշվարկի արդյունքում գումարները վերաբաշխվում են, որի արդյունքում ընդհանուր դրամարկղից Հայաստանի ստացած գումարը ավելի քիչ է, քան Ռուսաստանի բաժինը, համամասնությամբ:





























