Ստրկական պայմաններով վարկեր տալով գյուղացիներին, դուք նրանց ստրկացրել եք: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը քննարկելու ժամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում այդ կարվերի տոկոսադրույքները իջել են:

Նրա խոսքով, սակայն, հայտնի չէ, թե ովքեր են օգտվում այդ վարկերից. «Մեր գյուղացիները զարմանում են, որ նման բան գոյություն ունի: Միայն այն մարդկանց են տրվում այդ վարկերը, որոնք ունեն բանկային համակարգում լավ երաշխավորներ: Իսկ երաշխավորներն էլ գիտենք՝ ովքեր են, հայտնի օլիգարխները: Պետք է մի ազդեցիկ մարդ զանգի, որ գյուղացին կարողանա 5 տոկոսանոց վարկային պորտֆելից օգտվել»:

Բագրատյանն անդրադարձավ նաեւ բանկերի կողմից կազմված «սեւ ցուցակներին». «Դա Հայաստանում հնարովի հասկացություն է: Այսինքն ես մարդ գիտեմ, որ 625 դրամի համար հայտնվել է «սեւ ցուցակում»: Նա առաջարկեց «սեւ ցուցակից» դուրս գալու համար նախատեսված 5 տարին դարձնել մեկ տարի: