ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեկտորը՝ անդրադառնալով վաղը նախաձեռնված բողոքի ակցիային:

«Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու, մենք իրավական պետությունում ենք  ապրում,  ես էլ ընտրված ռեկտոր եմ,  չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած հարցերին կպատասխանի վաղը հրավիրված մամուլի ասուլիսին:

Նշենք, որ ԵՊՀ «Ռեստարտ»- նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել,  որով ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը,  ֆինանսական աուդիտի անցկացումը,  ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը:

«ԵՊՀ Ռեստարտը» պահանջում է ԵՊՀ ռեկտորի հրաժարական, ՈՒԽ գործունեության կասեցում. դասադուլի կոչ են արել