Վերջին 3 ամիսներին Չինաստանը հավանություն է տվել Ivanka Trump ընկերության 13 նոր ապրանքանշանների գրանցմանը, հաղորդում է USA.one-ը:

Ivanka Trump ապրանքանիշը շարունակում է նվաճել չինական շուկան, չնայած նրան, որ նախագահի դստերը Սպիտակ տանը պաշտոն ստանալուց հետո շահերի բախման մեջ են կասկածում: Բանն այնն է, որ Իվանկան ընկերության կառավարումը թողեց, երբ հոր խորհրդականը դարձավ եւ իր ակտիվներն ընտանեկան հիմնադրամ տեղափոխեց, սակայն նա շարունակում է իր բիզնեսից շահույթ ստանալ:

The Associated Press-ը հաղորդում է, որ ներկայումս Ivanka Trump-ի առնվազն 25 ապրանքանշան Չինաստանում հաստատման է սպասում, մինչդեռ 36 արպարնքանիշ արդեն գրանցվել, իսկ 8-ը նախնական հավանություն ստացել: