Մոսկվայում հանդիպում է կայացել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի եւ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդականի հետ: Կողմերի երկխոսության առանցքային թեման է հայկական կողմից Ռուսաստան լոլիկի մատակարարման ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման հարցը, նշված է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:
Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: Ըստ որում՝ 27 դեպքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի ուտիճով վարակված լոլիկ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական հարցմամբ հայ գործընկերների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանում գոտիների որոշման անհրաժեշտության վրա, որոնք ազատ են նշված կարանտինային օրգանիզմից, եւ Հայաստանի տարածքից Ռուսաստան ֆիտոսանիտարական առումով բացառապես անվտանգ լոլիկի մատակարարման վրա: Համանման ցանկություն է հայտնվել նաեւ ընթացիկ հանդիպման ժամանակ:
Հայրապետյանը ռուսական կողմին հավաստիացրել է կարճ ժամկետներում համապատասխան միջոցառումներ ընդունելու մասին:
«Ռոսսելխոզնադզորը» դիմում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Նշված թեմայի բոլոր ասպեկտները բացառապես տեխնիկական բնույթ ունեն՝ ուղղված հսկիչ մարմնի կողմից իր ուղղակի գործառույթների կատարմանը ռուսական տարածքում ֆիտոսանիտարական բարեկարգության ապահովման առումով:





























