Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կհրապարակենք 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թ. հուլիսի 1-ը ստուգման ենթակա կազմակերպություններն ու հարկ վճարողների անունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներ նախատեսո՞ւմ եք, Անանյանը պատասխանեց. «Երբ ստուգումների տարեկան պլանը հաստատվի, ընդ որում համակարգը ռիսկերի հիման վրա է որոշում ստուգումների ենթակա կազմակերպություններն ու հարկ վճարողների անունները»:
Նա ընդգծեց, որ ոչ թե մարդիկ են որոշում, թե որ կազմակերպությունում պետք է ստուգումներ անել, այլ համակարգը. «Գործոններ են մուտքագրվում մարդկանց կողմից և համակարգը որոշում է հարկատուներից որոնք են ռիսկային»:
Դիտարկմանը, որ այդ մուտքագրող մարդիկ կարող են ինքնագործունեությամբ զբաղվել, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Այդ մարդիկ էլ են վերահսկողության տակ»:




























