ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ընթանում  է նիստ։  Ըստ որոշ տեղեկությունների՝  նիստի օրակարգում է պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցը, որը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ նշանակվելու օգտին։

Լրագրողների հարցին՝ որքանով է համապատասխանում տեղեկատվությունը, որ իր հարցն է քննարկվում նիստում, Շիրակ Թորոսյանն ասել է, որ, այդ հարցն իրեն չի հետաքրքրում։