Քննարկվում է, որ վերանայվեն ուղղակի հարկերի դրույքաչափերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էՖինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Բայց ահյստեղ համալիր մոտեցում պետք է լինի, որովհետեւ այդ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը կարճաժամկետ հատվածում հանգեցնելու է բյուջեի եկամուտների նվազման, իսկ մենք ունենք պարտավորություններ»,-նկատեց նախարարը:




























