Գերմանիայի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Հայկո Մաասը եւ Վան Յին ընդգծել են գլոբալ ազատ առեւտրի կարեւորությունը՝ ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման նախաշեմին:
Ըստ Հայկո Մաասի՝ «պրոտեկցիոնիզմը եւ ազատ առեւտրի մեկուսացումը չպետք է հաղթեն»: Նա նշել է, որ ո՛չ Գերմանիան, ո՛չ էլ Չինաստանը շահագրգռված չեն հետընթացով, երբ խոսքը առեւտրային քաղաքականության մասին է:
Վան Յին, իր հերթին, ընդգծել է երկու երկրների ընդհանուր շահերը, այդ թվում՝ ֆինանսական եւ անվտանգության ոլորտներում: Ըստ նրա՝ Չինաստանը կշարունակի բացել իր շուկաները իր առեւտրային գործընկերների համար:

Թեմա
Տեղադրություն




























