Մայիսի 31-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւին:
Եվգենի Բուլավինցեւը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:





























