Եվրամիությունը ԱՀԿ-ում պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանման ԱՄՆ-ի որոշումը ԱՀԿ-ում կբողոքարկի: Այս մասին ասվում է առեւտրի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմի հայտարարությունում, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ն փորձել է առեւտրային սահմանափակումների սպառնալիքը որպես լծակ օգտագործել ԵՄ-ից զիջումներ ստանալու համար: Մենք նման կերպ բիզնես չենք վարում, հատկապես հին գործընկերների, ընկերների եւ դաշնակիցների հետ», - ասել է  նա:

«Այժմ, երբ ամեն ինչ պարզ է, ԵՄ-ի արձագանքը համաչափ կլինի եւ ԱՀԿ կանոններին համապատասխան: Մենք ԱՀԿ-ում վեճերի լուծման գործ կնախաձեռնենք,  քանի որ ԱՄՆ-ի այդ միջոցները հստակորեն հակասում են համաձայնեցված միջազգային կանոններին: «Մենք նաեւ հավասարակշռված միջոցներ կկիրառենք եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք ԵՄ-ի շուկան պաշտպանելու համար», - ասվում է հայտարարության մեջ: