Թերթն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած զարհուրելի մի պատմության։ Վանաձորցի կինը՝ հինգ երեխաների մայր, տան լոգարանում ծննդաբերել է 6-րդին ու իր ձեռքերով խեղդել նրան։ Լույս աշխարհ եկած մանկիկը չի կարողացել անգամ առաջին ճիչն արձակել։

Դեպքը չէր բացահայտվի, եթե մայրը չարյունահոսեր, եւ չտանեին հիվանդանոց։ Երեխային գտել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, խեղդամահ եղած։ Վանաձորում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ծննդաբերող կնոջ ընտանիքը սոցիալապես անապահով է։

Իսկ թե ի՞նչը կարող էր հանգեցնել նման արարքի, գործը քննող քննիչը չի կարողացել ասել։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից ծննդաբերության կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն։