Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու այն բանից հետո, երբ երկու տղամարդիկ երեխաների առեւանգման մասին լուրերի պատճառով, որոնք տարածվում են WhatsApp-ի միջոցով,  հիստերիայի զոհ են դարձել:

BBC-ի տվյալներով, տղամարդիկ կանգ էին առել Ասսամ հյուսիսարեւելյան նահանգում ճանապարհը հարցնելու համար: Արդյունքում ժողովուրդը նրանց ծեծելով մահվան է հասցրել:

Հնդկաստանում երեխաների առեւանգումների մասին լուրերը տարածվում են WhatsApp մեսենջերի միջոցով եւ արդեն յոթ մարդու մահվան են հանգեցրել:

Վերջին երկու զոհերը աուդիոինժեներ Նիլոտպալ Դասն ու թվային նկարիչ Աբիջիթ Նատն էին: Ոսռիկանության հաղորդմամբ՝ նրանց վրա հարձակվել էին, երբ նրանք ճանապարհը հարցնելու համար, կանգ էին առել գյուղում: Տեղացիները որոշել են, որ նրանք են այն առեւանգիչները, որոնց մասին մեսենջերում զգուշացնում էին:

Մարդիկ պնդում են, որ  WhatsApp -ով երեխայի առեւանգման տեսանյութի  է տարածվում: