ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսանյութ է հրապարակել, որը, իր խոսքով, ցույց է տվել Կիմ Չեն Ընին հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Տեսանյութը հրապարակվել է նաեւ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջին և արդեն ավելի քան 1.8 միլիոն դիտում է ունեցել, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

««Մի հնարավորության պատմությունը» կոչվող տեսանյութը, որը ես ցույց եմ տվել Կիմ Չեն Ընին Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ»,- գրել է Թրամփը:

Տեսանյութը տեւում է մոտ 4 րոպե, դրանում միայն մեկ մակագրություն կա, այն ստեղծվել է A Destiny Pictures Production-ի կողմից, իսկ գլխավոր գործող անձինք Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընն են: