Աբխազիայի Գերագույն դատարանը Գուդաուտայի շրջանի երկու բնակիչներին՝ Ադգուր եւ Դաուր Ջինջոլիաներին, դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ 2017 թվականի հունիսին Պրիմորսկոյե գյուղում ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Կաբանովի սպանության համար: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հանրապետության Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը:

Դատարանը նաեւ բավարարել է զբոսաշրջիկի այրու՝ Նատալյա Կաբանովայի՝ 900 հազար ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցման մասին հայցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի հուլիսի 11-ին Գուդաուտայի շրջանի Պրիմորսկոյե գյուղում տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ դանակով երկու մահացու հարված էր հասցվել 1984 թվականին ծնված Կաբանովին: Տղամարդը գյուղ էր եկել իր կնոջ եւ երկու երեխաների հետ, նրանց հետ միասին հանգստանում էր նաեւ Չիժիկովների ընտանիքը՝ կինը եւ երկու երեխաները: