Երեւանում, հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են BMW մակնիշի 35 SC 730 համարանիշի եւ Mercedes մակնիշի 57 GG 777 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: