Նյու Յորքում Sotheby's-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Ամերիկայի թռչունները» ալբոմի եզակի հրատարակությունը: Անհայտ գնորդը դրա համար վճարել է 9,65 մլն դոլար:
Թռչնաբանության գիտական աշխատությունը մաս-մաս հրատարակվել է 1827-ից 1838 թվականների ժամանակահատվածում: Դրանում ներկայացված ավելի քան 1000 թռչունների բնական մեծությամբ գեղեցիկ նկարազարդումները կատարել է անիմալիստ նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնը: 1973 թվականին պահպանվել էր միայն 120 լիակատար հրատարակություն: Դրանցից 107-ը պահպանվում էին տարբեր հաստատություններում: Մնացյալ 13-ը մտած էին մասնավոր հավաքածուների մեջ: Աճուրդում վաճառված օրինակը դրանցից մեկն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկայի թռչունները» ամենաթանկարժեք եւ հազվագյուտ գրքերի թվում է, որոնք ԱՄՆ-ում աճուրդի են դրվում:





























