Ավստրալացի նկարիչն իրեն 72 ժամով կթաղի պողպատե կոնտեյների մեջ բանուկ ճանապարհի տակ: Արթ փերֆոմանսը կանցկացվի Թասմանիա նահանգում, այսպես կոչված, սեւ արվեստների փառատոնի շրջանակում, փոխանցում է Reuters-ը:

73-ամյա նկարիչ Մայք Փարրը կոնտեյների մեջ է մտել նախօրեին երեկոյան: Նրա տրամադրության տակ շատ ջուր կա, ընթերցանության նյութ եւ նամակներ, տաքացուցիչ եւ աղետի կոճակ այն դեպքում, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Սնունդ չկա: Կոնտեյների մեջ թթվածին կներմղեն:

Այս փերֆոմանսը Dark Mofo փառատոնի գլխավոր ելույթներից մեկն է եւ կոչված է ընդգծելու բնիկների համայնքների դեմ գաղութարարների իրականացրած բռնությունը: