ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն՝ հունիսի 14-15-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության եւ յուրացման կամ վատնման՝ 4-ական, խուլիգանության ու կաշառակերության՝ 2-ական և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1 դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























