Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցների հանրահավաքն ավարտվել է, իսկ նրա ընդդիմադիրներն այս պահին երթ են անցկացնում քաղաքի փողոցներով:

NEWS.am-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդում է, որ քաղաքապետը հանդես եկավ կոչով եւ իր աջակիցներին խնդրեց դադարեցնել հանրահավաքները՝ հանուն հաշտության կայացման:

«Ուղիղ երկու տարի առաջ ես կանգնեցի մեր զինվորի կողքին: ՀՀ միակ քաղաքապետն էի, կանգնեցի առանց վախի, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ ես վախ ունենամ: Սիրելի ժողովուրդ, ինձ իմ օպոնենտներից մեկը, որի անունը այս պահին չեմ տա, ասաց, որ առավոտյան 10-ին վերջնական պատասխանը կտա»,- ասաց նա` նշելով, որ հանդիպման վայրը կրկին հաշտության նստարանն է:

Քաղաքապետի ելույթից հետո հրապարակում համերգ է ընթանում:

Նշենք, որ այսօր քաղաքապետի հայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ հեռացել է ԵԿՄ-ի Էջմիածնի գրասենյակից: Որոշ տեղեկություններով՝ նրան բերման են ենթարկել: Այսօր ավելի վաղ բերման է ենթարկվել նաեւ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն: