Սեպտեմբերի 15-ին Մոսկվայում մեկնարկել է Կրկեսային արվեստի համաշխարհային 4-րդ փառատոնը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Դրան կմասնակցեն կրկեսի համաշխարհային աստղեր, Մոնտե Կարլոյի մրցանակի 4 դափնեկիրներ, ինչպես նաեւ աշխարհի 26 երկրների, այդ թվում եւ Հայաստանի, եւս 150 մասնակիցներ։ Փառատոնին հայկական կրկեսի լավագույն ավանդույթները կներկայացնի ծաղրածու Գագիկ Ավետիսյանը, որի մասնակցությունը
փառատոնին երաշխավորել է ականավոր ծաղրածու Օլեգ Պոպովը։ Այսպիսով, շարունակվում են հայկական կլոունադայի լավագույն ավանդույթները, որոնց հիմքը դրել է կրկեսի ակնառու գործիչ եւ աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը։




























