Եգիպտոսում անցկացվող հակակառավարական ցույցերում երեք մարդ է զոհվել, այդ թվում ոստիկանության մեկ աշխատակից:
Ցուցարարները, որոնք իրենց բողոքի գործողությունն անվանել են «Ցասման օր», դուրս են եկել Եգիպտոսի քաղաքների փողոցներ` պահանջելով բարելավել տնտեսական վիճակը եւ ընդլայնել քաղաքական ազատությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տահրիրում խաղաղ ցույցը երեկոյան վերաճել է ոստիկանության հետ բախումների:





























