Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա ստորագրել է մասնավորապես, հետեւյալ օրենքները.

«Առեւտրաարդյունաբերական պալատի մասին»,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»

«Պետական տուրքի մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքները։