Ֆրանսիայի իրավապահ մարմինները չեղարկել են ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովի դեմ Ֆրանսիայի հարավում անշարժ գույք գնելիս հարկերից խուսափելու համար չհայտարարագրված գործարքների համար առաջադրված մեղադրանքը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրը:
«Քերիմովի դեմ բոլոր մեղադրանքները չեղարկվել են: Նրա նկատմամբ որեւէ պահանջ չկա: Շուտով նրան կվերադարձվի իր անձնագիր եւ վճարված գրավը»,- ասաց նա:
Քերիմովի փաստաբան Նիկիտա Սիչեւը հաստատել է Քերիմովի դեմ առաջադրված մեղադրանքների չեղարկումը: Այլ մեկնաբանություններից Սիչեւը ձեռնպահ է մնացել:
Հիշեցնենք, որ Քերիմովը ձերբակալվել էր 2017 թվականի նոյեմբերին Նիցայի օդանավակայանում՝ Ֆրանսիայի հարավում անշարժ գույք գնելիս հարկերից խուսափելու նպատակով չհայտարարագրված գործարքների համար մեղադրանքով:





























