Ստամբուլահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատը անդրադարձել է հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ կապված թուրքական մամուլի վերջին լուրերին։

Հայկո Բաղդատը Twitter-ի իր էջում գրել է․ «Տարոն Աջեմօղլուն լուրջ տնտեսագետ է։ Ինչո՞ւ է թուրքական դեղին մամուլը նման լուրեր հրապարակում»։

Նշենք, որ թուրքական մամուլը օրեր առաջ գրել էր, թե Էրդողանը Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հանձնելու է Տարոն Աջեմօղլուին, սակայն այդ լուրերից մեկ օր անց Տարոն Աջեմօղլուն հերքեց՝ շեշտելով, որ նման առաջարկ չի եղել եւ լուրերը իրականության հետ կապ չունեն։