Գերմանիայում արգելվել է «Գայլերի հովտի որոգայթը» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ ֆիլմը պետք է էկրաններ բարձրանար հունվարի 27-ին՝ Հոլոքստի զոհերի հիշատակի օրը։

Ֆիլմը բացասական արձագանք է գտել գերմանական հասարակության մեջ, քանի որ հակասեմական բնույթ է կրում:

Ինչպես հայտնում է  Salamnews-ը, «Գայլերի հովտի որոգայթը» ֆիլմի սյուժեն պատմում է թուրք գաղտնի գործակալի մասին, ով վրեժխնդիր է լինում իսրայելցի սպային՝ կռիվ սարքելով Mavi Marmara նավի վրա:

 «Գայլերի հովտի որոգայթը» սերիալը մեծ ժողովրդականություն  է վայելում նաեւ Ադրբեջանում։