Ամերիկացի ոստիկանը հուզել է սոցցանցերի օգտատերերին՝ պարի հրավիրելով հաշմանդամի սայլակով փոքրիկ աղջկան: Ըստ CNN-ի՝ Հյուսթոնից ոստիկան Սենդի Ֆերնանդեսը հերթապահել է մի երեկույթի ժամանակ, որտեղ 6-ամյա աղջնակը ժպտացել է նրան եւ ձեռքով արել:
Ֆերնանդեսը պատասխան ժպտացել է աղջկան եւ նրան պարի հրավիրել: Նրանց պարի հուզիչ տեսանյութը համացանցում է հայտնվել, եւ Ֆերնանդեսը հերոս է դարձել: Ինքը՝ Ֆերնանդեսը, իր վարմունքում արտասովոր ոչինչ չի տեսնում:
«Գաղափար անգամ չունեի, որ մեզ նկարահանում են»,- ասել է նա:
Պարից հետո աղջիկը ոստիկանին պլաստիկե ծաղիկ է նվիրել, Ֆերնանդեսն էլ այն նորից աղջկան է նվիրել ու գրկել է նրան: «Նա գողացավ իմ սիրտը: Նա ոչ միայն ինձ հիշեցրեց քրոջս, որն ուղեղի վնասվածքով է ծնվել ու հաշմանդամի սայլակում է, այլեւ հիշեցրեց իմ 9-ամյա դստեր մասին: Այնքան հաճելի էր նրան երջանիկ տեսնել»,- CNN-ին ասել է Ֆերնանդեսը:
A police officer asked a 6-year-old girl in a wheelchair to dance. The internet swooned. https://t.co/yB7F9MjgXh pic.twitter.com/WtSmvln3zh
— CNN International (@cnni) July 4, 2018





























