Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում եւ Միացյալ Թագավորությունում հանցավոր խմբավորումների վերացման համար Եվրոպոլի կողմից իրականացված օպերացիայի հետեւանքով հաջողվել է 40 մլն եվրոյի հնություններ հայտնաբերել, փոխանցում է BBC-ն:

Դրանց մեծ մասը գողացվել է Իտալիայում իրականացված պեղումների արդյունքում, իսկ հետո վաճառվել է գերմանական աճուրդի տներում: Օպերացիայի արդյունքում 43 կասկածյալ է ձերբակալվել: Հետաքննությունը 4 տարի է տեւել: Այս դեպքը համարվում է իր տեսակի մեջ խոշորագույններից մեկը, որը կապված է Իտալիայի հնագիտական վայրերից հնագույն առարկաների արտահանման հետ: