Հնդկաստանի Սիմլիպալ ազգային պարկում հազվագյուտ լուսանկարներ են արել, որոցում պատկերված սեւ կարիճի էգը մեջքի վրա տանում է ձագերին: Այս մասին հաղորդում է NDTV-ն:

Սեւ կարիճի ձագերը մոր մեջքի վրա մնում են առաջին երկու-երեք շաբաթվա ընթացքում, մինչեւ սեփական էկզոկմախքն է կազմավորվում:

Սեւ կարիճները հայտնի են նրանով, որ նրանց թույնը մահացու վտանգավոր է մարդու համար: