Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը եւ պետական անվտանգության ծառայությունը համատեղ հաղորդագրություն են տարածել Գյանջայի քաղաքապետի եւ նրա թիկնապահի նկատմամբ մահափորձի կապակցությամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ոմն Յունիս Սաֆարովը կրակ է բացել գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիեւի եւ ոստիկանության սերժանտ Գասիմ Աշբազովի ուղղությամբ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառելով նրանց:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով հաղորդագրությունը, քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել եւ պարզվել է, որ Յուրի Սաֆարովը ՌԴ քաղաքացի է, իսկ նրա կողմից կատարված հանցագործությունը նախապես կամզակերպված ահաբեկչական գործողություն է:
2016 թվականին նա 8 ամիս անցկացրել է իրանական Գումա քաղաքում եւ այդ ընթացքում ադրբեջանցի Ռասիմ Ասադովի հետ միասին վերապատրաստվել է Սիրիայում գործող զինված կազմավորումներում: 2017 թվականին եկել է Գյանջա: Հունիսին, ցանկանալով զենք գտնել, հարձակում է իրականացրել KapitalBank բանկի մասնաճյուղում հերթապահ ոստիկանի վրա, հարվածել է վերջինիս գլխին բութ առարկայով եւ վերցրել է նրա ծառայողական զենքը: Այս տարվա հունվարից սկսել է հետեւել գործադիր իշխանության ղեկավար Է. Վելիեւին՝ նպատակ ունենալով սպանել նրան:
Երբ նրա կասկածելի վարքը գրավել է ոստիկանի ուշադրությունը, Սաֆարովը կրակել է նրա ուղղությամբ եւ հեռացել: Այս տարվա հուլիսի 3-ին, ինչպես արդեն հաղորդվել էր, Յ. Սաֆարովը եկել էր գործադիր իշխանության շենքի մոտ եւ մահափորձ կատարել Վելիեւի եւ նրա կողքին գտնվող ոստիկանի նկատմամբ:
Գյանջայի քաղաքապետի վրա հարձակում գործած տղամարդը վերապատրաստվել էր Սիրիայում

Հասանելի է
русский



























