Կենսաբանները Կանադայում հայտնաբերել են մանրէներ, որոնք ունակ են ապրել եւ բազմանալ շատ ուժեղ եւ թունավոր «աղաջրի մեջ»՝ սառեցված մինչեւ գերցածր ջերմաստիճանների: Նմանատիպ բակտերիաները կարող են ապրել Մարսի հողի աղի առվակներում կամ Սատուրնի եւ Յուպիտերի ջրերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Space.com-ին:

«Մեր փորձերը ցույց են տալիս, որ Մարսի հողում թունավոր քլորաթթվի աղերի առկայությունը չի նշանակում, որ այնտեղ կյանք չկա: Մանրէները, ինչպես պարզվում է, կարող են ապրել նույնիսկ շատ ուժեղ «աղաջրում», որոնց մեկ տասներորդը բաղկացած է քլորաթթվի աղերից: Մարսում այն տասը անգամ քիչ է », - ասել է  Բեռլինի Տեխնիկական համալսարանից Ջեյկոբ Հայնցը: