Քվեբեկ արեւելյան նահանգում առնվազն 50 մարդ անոմալ շոգից, որը տարածաշրջանում հաստատվել է հունիսի վերջից, մահացել է, հաղորդում է Montreal Gazette-ն՝ վկայակոչելով Առողջապահության նախարար Լյուսի Շարլեբուային:
Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհերի մասին: Ըստ թերթի, 28 մահերը գրանցվել էին Մոնրեալ քաղաքում: Սպասվում է, որ շաբաթ գիշերը երկրում շոգը կթուլանա եւ ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի մինչեւ 13 աստիճան կհասնի:
Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով Քվեբեկի արեւելյան հատվածում՝ Օնտարիոյում, ինչպես նաեւ Կանադայի ատլանտյան շրջաններում հունսի 29-ից ծայրահեղ շոգ է հաստատվել:




























