Ատլանտյան օվկիանոսում ձեւավորվել է «Քրիս» արեւադարձային փոթորիկը, հաղորդում է ԱՄՆ Փոթորիկներինհետեւելու ազգային կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ այժմ «Քրիս»-ը գտնվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի Հաթերաս կղզուց 245 կմ հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը ժամում 65 կմ է: Նշվում է, որ փոթորիկը կարող է ուժեղանալ:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատլանտյան օվկիանոսում առաջացած «Բերիլ» փոթորիկը թուլացել է մինչեւ արեւադարձային փոթորկի մակարդակ: Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 75 կիլոմետրի: «Բերիլ»-ը 2018 թվականին ատլանտյան սեզոնի ընթացքում անուն ստացած արդեն երկրորդ փոթորիկն է: Առաջին՝ «Ալբերտո» փոթորիկը հարվածել էր Միացյալ Նահանգների հարավ-արեւելյան ափին: Հյուսիսային Կարոլինա նահանգում աղետի զոհ էր դարձել երկու լրագրող, որոնց ավտոմեքենայի վրա ծառ էր ընկել: