Ստոկհոլմի բնակչուհի Աննա Բրեթելսը, հոգնելով մարդաշատ հասարակական տրանսպորտից, աշխատավայր է հասնում՝ օգտագործելով Շվեդիայի գլխավոր հաղորդագծով՝ Մելարեն լճով՝ օրական լողալով անցնելով 1.7 կմ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաալիքը:
Հարցին, թե որտեղ է նա պահում ցամաքում իրեն անհրաժեշտ իրերը, այդ թվում նաեւ` բջջային հեռախոսը եւ հագուստը, Աննան պատասխանել է, որ ամեն ինչ տեղավորվում է ջրակայուն «պղպջակի» մեջ, որը նա երկար պարանով կապում է իրեն, որպեսզի այն չխանգարի լողալու ժամանակ եւ, ընդ որում, ծառայի որպես փրկարարական միջոց:
Որպես աշխատավայր հասնելու նոր ձեւի առավելություն՝ Աննան նշում է հասարակական տրանսպորտով չերթեւեկելը եւ մեդիտացիայի համար լրացուցիչ ժամանակը:



























