Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Օպոլեյի վոյեվոդությունում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է RMF FM-ն՝ վկայակոչելով ականատեսներին:

«Օպոլշիզնայում ուղղաթիռի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենան ընկել է ճանապարհից քիչ հեռու գտվող դաշտում:

Ուղղաթիռի մակնիշի եւ պատկանելիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: