Ցորենի միջազգային շուկայում 8 օր անընդհատ գնաճից հետո վերջապես գների կայունացում, նույնիսկ որոշ նվազում է արձանագրվել։
Գների կայունացման վրա ամենամեծ ազդեցություն թողել է Չիկագոյի բորսան, որտեղ փափուկ ցորենի մարտյան մատակարարումներով պայմանագրերը վաճառվել են 310,9 դոլար/1տոննա գնով։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ը շաբաթական արտահանում է 1 մլն տոննայից ավելի ցորեն:
Եվրոպական բորսաները Չիկագոյի ազդեցության ներքո գնի աճ չեն արձանագրել։ Սակայն բորսայական միջնորդներն անհանգստացած են, որ «անհանգիստ» արաբական երկրներից, առաջին հերթին՝ Եգիպտոսից, չի բացառվում նաեւ՝ Սաուդյան Արաբիայից ցորենի մեծ խմբաքանակների պատվերներ ստացվեն։
Մարտյան ֆյուչերսները երեկ Փարիզի բորսայում վաճառվել են 363,3 դոլար/տոննա, իսկ Լոնդոնի բորսայում՝ 324.8 դոլար/տոննա գնով:




























