Գերմանական դատարանը որոշել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին արտահանձնել Իսպանիային՝ պետական միջոցների յուրացման համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով La Vanguardia-ն: Այսպիսով, Գերմանիայում դատարանը որպես արտահանձման համար հիմք մերժել է ապստամբություն հրահրելու մեղադրանքը: Միեւնույն ժամանակ, դատարանը մերժել է Պուչդենոնին ապստամբություն հրահրելու մեղադրանքով արտահանձնելու հնարավորությունը: Այդպես, Իսպանիայում նրան չեն կարող դատել այս հոդվածում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիան տեսագրություններ է տրամադրել, որոնք կարող են ապացուցել, որ Պուչդեմոնը մեղավոր է ապստամբություն հրահրելու համար: Դատարանն այս նյութերը համոզիչ չի համարել: