Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին Թեհրան-Երևան չվերթով ժամանել և ներկայացել է ոստիկաններին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օտարերկրացի քաղաքացի, 32-ամյա Արբի Ա.-ն հուլիսի 12-ին ժամը 14.00-ին Թեհրան-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր ներկայացել է ոստիկանություն:
Նշենք, որ նա մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը):





























