Ադրբեջանում տեղի է ունեցել ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար:

ԱՊԱ-ն հայտնում է, որ «Mercedes Vita» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է՝ բախվելով «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենային: Արդյունքում տուժել է 10 մարդ, որոնց հիվանդանոց են տեղափոխել: Նրանց թվում երկուսը մանկահասակ երեխաներ են:

Օրերս ուղերթային ավտոբուսի եւ բեռնատարի համանման պատահարի հետեւանքով մի քանի մարդ էր տուժել, մի կին մահացել էր: