Հայաստանի ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ հարուցված ծառայողական քննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

«Կարապետյանի դեմ հարուցված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել՝ քննության արդյունավետությունը չխաթարելու առումով: Ծառայողական քննությունը շարունակվում է, ավարտից հետո տեղեկատվություն կլինի, կտեսնենք», - ասաց Դավիթ Անանյանը:

Ավելի վաղ Դավիթ Անանյանը նշել էր, որ կարեն Կարապետյանն, ըստ էության, աշխատում է, ունի 4 տեղակալներ, որոնք միջոցով իրականացվում է հիմնական աշխատանքը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը իրեն պատկանող «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։

Հավելենք, որ Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է։ Նա նախկինում զբաղեցրել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ 2018 թվականի հունիսին նշանակվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։