Երեւանում ծնողներին ծեծելու մեջ մեղադրվող 32-ամյա երիտասարդն ուղարկվեց հարկադիր բուժման:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդն անցած տարվա հուլիսին, գտնվելով հոգեկան ագրեսիվ վիճակում, վիճել է ծնղների հետ: Վիճաբանության ընթացքում նա ոտքերով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել մորն ու հորը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ամբաստանյալին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ դատարանը նշանակել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ տեղամասային հոգեբույժի հսկողության տակ:





























