«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ  վերատեղադրման,  ներմիացման   աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  17-ին ժամը 9:00-ից  մինչեւ  ժամը 19:00-ն  դադարեցվելու է Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Ազատության, Վարշավյան,  Ուլնեցու, Բաբայան փողոցներով  պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: