Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայկական համայնքը մեծ ոգեւորությամբ դիմավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բազմաթիվ բելգիահայերի հետ Փաշինյանին ողջունելու էին եկել նաեւ Գերմանիայից ժամանած բազմաթիվ հայեր:

Գերմանական Լեեր քաղաքից հանդիպման եկած փոքրիկ Գեւորգ Թովմասյանը, ով ֆուտբոլում արդեն իսկ մեծ հաջողություններ է գրանցել, մակագրել էր առաջնությունում շահած իր գնդակը եւ նվիրել վարչապետին:

Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել փոքրիկ Գեւորգին, ապա իր ելույթում ողջունել բոլոր փոքրիկներին` համոզմունք հայտնելով, որ նրանք հետագայում ապրելու են նոր Հայաստանում: